Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Զոհրաբ ՄՆացականյան. Ռուսաստանի հետ կարող ենք ունենալ հարցեր, որոնք կարող են տարբեր ընկալումներ ունենալ

Զոհրաբ ՄՆացականյան. Ռուսաստանի հետ կարող ենք ունենալ հարցեր, որոնք կարող են տարբեր ընկալումներ ունենալ
27.06.2019 | 23:26

Հայաստանը և Ռուսաստանը եղել և մնում են դաշնակիցներ և ունեն բավականին լայն ու բավականին հարուստ օրակարգ։ Մենք բավարարված ենք այն երկխոսությունից, որն ունենք ՌԴ-ի հետ բազմաթիվ ոլորտներում՝ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՀՀ-ում ՌԴ դեսպանի՝ ԱԳՆ հրավիրելու վերաբերյալ հարցին։ «Մենք կարող ենք ունենալ հարցեր, որոնք կարող են երկկողմ օրակարգի մեջ տարբեր ընկալումներ ունենալ և տարբեր գնահատական ստանալ, դա բնական է։ Եվ այդ հարցերը երկու դաշնակիցների միջև քննարկելը որևէ խնդիր չի առաջացնում։ Մենք որևէ խնդիր չունենք բարձրացնելու հարցեր, որոնք վերաբերում են տարբեր երանգների մեր երկկողմ հարաբերություններում։ Նման տրամաբանությամբ ենք աշխատում ՌԴ մեր գործընկերների հետ», - ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Դիտվել է՝ 270

Մեկնաբանություններ

: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am